Սիոնիստական ռեժիմն ընդունո՞ւմ է աշխարհում մեկուսաանալու փաստը
Սիոնիստական ԶԼՄ-ները դժգոհություն են հայտնել Գազայի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների հետևանքով ռեժիմի աճող մեկուսացման կապակցությամբ։
Գազայի ժողովդրի դեմ Իսրայելի կողմից իրականացվող հանցագործությունները շարունակվում են արդեն շուրջ 15 ամիս։ Պաղեստինի ԱՆ տվյալներով՝ պատերազմի ընթացքում մինչ այժմ զոհվել է 45 հազար 361 պաղեստինցի։ 107 հազար 803 մարդ վիրավորվել է։
Պաղեստինցի գերրիների ասոցիացիան հայտարարել է. «2023 թվականի հոկտեմբերին Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր, սիոնիստ զինվորներն Արևմտյան ափին ձերբակալել են ավելի քան 11 հազար 200 պաղեստինցի խաղաղ բնակիչների»։
Գազան շարունակում է մնալ համապարփակ շրջափակման մեջ, իսկ Իսրայելի ռեժիմը թույլ չի տալիս մարդասիրական օգնություն ուղարկել պաղեստինցիներին։ Գազայում տարածվում են տարբեր հիվանդություններ, իսկ սովը սպառնում է մարդկանց կյանքին։
Աշխարհի երկրներում անցկացվում են հակաիսրայելական բողոքի ցույցեր։ ԱՄՆ-ում և եվրոպական որոշ երկրներում, բացի հակասիոնիստական ցույցեր անցկացնելուց, մարդիկ կառավարություններից պահանջում են վերջ տալ ռեժիմին ցուցաբերվող աջակցությանը։
Որոշ երկրներ նույնիսկ օրենքներ են ընդունել ընդդեմ Սիոնիստական ռեժիմի, իսկ եվրոպական միք անի երկրներ աջակցել են Հաագայի դատարանի հակաիսրայելական վճիներին։
Օրերս Իռլանդիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ երկրի կառավարությունը համաձայնել է միանալ ՀԱՀ-ի կողմից Սիոնիստական ռեժիմի դեմ Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված հայցին։
Թեև ԱՄՆ-ի ու եվոպական երկրների կողմից վետոյի իրավունքի չարաշահման արդյունքում ՄԱԿ ԱԽ-ին չի հաջողվել որևէ քայլ ձեռնարկել ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու ուղղությամբ, սակայն ՄԱԿ-ի այլ կառույցներ այդ ուղղությամբբ որոշակի ջանքեր են գործադրել։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մինչ այժմ մի քանի բանաձև է ընդունել Իսրայելի դեմ և դատապարտել ռեժիմի հանցագործությունները:
Միջազգային քրեական դատարանն արձակել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և և պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության վճիռը՝ ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու և Գազայի ժողովրդին սովի մատնելու մեղադրանքով։ Արդյունքում Սիոնիստական շրջանակները դժգոհություն են հայտնել Գազայի դեմ պատերազմի շարունակության և ռեժիմի գլոբալ մեկուսացման կապակցությամբ։
Calcalist թերթն անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի դեմ սահմանված պատժամիջոցների ալիքի ուժեղացմանը և միջազգային մեկուսացմանը՝ այս իրավիճակը որակելով որպես սարսափելի պատկեր։
Թերթը գրել է, որ այս իրավիճակը վկայում է պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի վարած քաղաքականության ու գործողությունների, հատկապես Գազայի դեմ ներկայիս ցեղասպանության նկատմամբ համաշխարհային հակադրության մասին։
Սիոնիստական որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ գրել էին, որ Իսրայելի ռեժիմի դեմ համաշխարհային բոյկոտի ալիքն օրեցօր աճում է։
Ավիաընկերությունները մեկը մյուսի հետևից չեղարկում են թռիչքները դեպի Բեն Գուրիոն օդանավակայան, իսկ տարբեր կառավարություններ դադարեցնում են զենքի վաճառքը Իսրայելին:
Ամեն օր ավելի ու ավելի շատ արտիստներ են չեղարկում իրենց համերգները Իսրայելում, համալսարանների համագործակցության նախագծերը կտրուկ ընդհատվում են, իսկ միջազգային ենթակառուցվածքային ընկերությունները որոշում են դուրս գալ իսրայելական նախագծերից: