Գազայի մասին Թրամփի հայտարարությունները ցնցել են ամերիկացի պաշտոնյաներին. NYT
https://parstoday.ir/hy/news/world-i228950-Գազայի_մասին_Թրամփի_հայտարարությունները_ցնցել_են_ամերիկացի_պաշտոնյաներին._nyt
Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գազայի հատվածին ԱՄՆ երկարաժամկետ տիրելու հնարավորության մասին ցնցել են Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին չորեքշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 06, 2025 12:44 Asia/Tehran
  • Գազայի մասին Թրամփի հայտարարությունները ցնցել են ամերիկացի պաշտոնյաներին. NYT

Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գազայի հատվածին ԱՄՆ երկարաժամկետ տիրելու հնարավորության մասին ցնցել են Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին չորեքշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով, թեեւ նախագահի ելույթը թվում էր «պաշտոնական եւ մտածված», սակայն դրան չեն նախորդել նման դեպքերում անհրաժեշտ խորհրդակցությունները պետդեպարտամենտի եւ Պենտագոնի ներկայացուցիչների հետ։   

Պաշտպանության նախարարությունը նույնիսկ հնարավորություն չի ունեցել հաշվարկել այս նախաձեռնության արժեքը եւ մտածել, թե քանի զինվորական կպահանջվի այն իրականացնելու համար եւ ինչ պլանով են գործելու, գրել է պարբերականը։

Ինչպես նշել է թերթը, Թրամփն արդեն մասնավոր զրույցներում խոսել է Գազային «տիրելու»  հնարավորության մասին, սակայն հարցը պաշտոնական մակարդակով չի բարձրացվել։

Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիքթոֆի այցը Գազայի հատված, հավանաբար, ամրապնդել է Թրամփի գաղափարը, բայց ոչ Սպիտակ տան աշխատակիցները, ոչ իսրայելցի պաշտոնյաները չէին սպասում, որ նա կհայտարարի այդ մասին փետրվարի 4-ին:

Ամերիկացի մի քանի պաշտոնյաներ The New York Times-ին ասել են, որ իրենք մինչեւ այժմ փորձում են «հասկանալ, թե ինպես է առաջացել նման գաղափարը», եւ այն «չափից ավելի» են համարում անգամ Թրամփի համար։

news.am