Դավութօղլուն առաջարկել է Գազան միացնել Թուրքիային՝ որպես ինքնավար տարածաշրջան
https://parstoday.ir/hy/news/world-i229168-Դավութօղլուն_առաջարկել_է_Գազան_միացնել_Թուրքիային_որպես_ինքնավար_տարածաշրջան
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 12, 2025 18:08 Asia/Tehran
  • Դավութօղլուն առաջարկել է Գազան միացնել Թուրքիային՝ որպես ինքնավար տարածաշրջան

Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Առաջարկելով հանրաքվե անցկացնել Գազայի բնակչության համար՝ Դավութօղլուն նշել է. «Մինչև պաղեստինյան պետության ստեղծումը, թող նրանք Գազան միացնեն Թուրքիայի Հանրապետությանը՝ որպես ինքնավար տարածաշրջան»:

Ըստ Դավութօղլուի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերցնել բնական գազի հանքավայրերը, որոնց նկատմամբ իրավունքներ ունեն պաղեստինցիները։

Այնուհետև Թուրքիայի նախկին վարչապետը հայտարարել է․

«Վերջին օրինական պետությունը, որի կազմում ապրում էր Գազայի ժողովուրը, Օսմանյան կայսրությունն էր: Մենք Օսմանյան կայսրության օրինական իրավահաջորդն ենք։ Թող Գազայի բնակիչները հանրաքվե անեն և միանան Թուրքիայի Հանրապետությանը՝ որպես ինքնավար շրջան, մինչև կստեղծվի Պաղեստինի պետություն»:

tert.am