ՄեկնաբանությունԹրամփը և խոսքի ազատության ճգնաժամն ԱՄՆ-ում
Washington Post-ն անդրադարձել է պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամաններին և գրել. «Ընդդիմադիրները նրան մեղադրում են խոսքի ազատությունը ճնշելու և Միացյալ Նահանգների Սահմանադրությունը խախտելու մեջ»։
ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը, որը վավերացվել է 1791 թվականին, կառավարությանն արգելում է ընդունել օրենքներ որևէ կրոնը պաշտոնական ճանաչելու մասին, սահմանափակել խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների, ինչպես նաև կառավարության կողմից վնասի փոխհատուցման համար հայց ներկայացնելու իրավունքը։
Սակայն Դոնալդ Թրամփը վերջերս սպառնացել է դադարեցնել հակասիոնիստական և պաղեստինամետ բողոքի ցույցեր կազմակերպող համալսարանների դաշնային ֆինանսավորումը: Այս սպառնալիքը հակասում է խոսքի ազատությանը»
Երեքշաբթի օրը, Թրամփը Truth-ի իր էջում հայտարարել է, որ բոլոր դաշնային համալսարանների և դպրոցների ֆինանսավորումը, որոնք կթույլատրեն «ապօրինի» բողոքի ցույցեր, կդադարեցվի, իսկ ցուցարարները կբանտարկվեն կամ կվերադարձվեն այն երկիր, որտեղից եկել են:
Այսինքն՝ 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ աշխարհն ականատես եղավ ոչ թե մի կուսակցության թեկնածուի՝ մեկ այլ կուսակցության թեկնածուի նկատմամբ հաղթանակին, այլ ծայրահեղական մոտեցման, որի նպատակն էր խախտել բոլոր կանոնները, որոնք հաստատվել էին Նահանգների հիմնադրումից ի վեր՝ ոգեճնչված Ջոն Լոքի և այլ լիբերալ փիլիսոփաների գաղափարներից։
Թրամփի Ամերիկան հեռանում է լիբերալիզմի բոլոր կանոններից, նորմերից և արժեքներից, որոնք Ֆրենսիս Ֆուկույամայի նման փիլիսոփաները հպարտությամբ ցուցադրել էին աշխարհին «Պատմության վերջը և առաջին մարդը» գրքում, պնդելով, որ լիբերալ ժողովրդավարությունը հաղթել է։
Սակայն այժմ Ֆուկույաման և նրա գործընկեր փիլիսոփաները սգում են ԱՄՆ-ում լիբերալիզմի մահը: Նա հայտարարել է. «Թրամփը ցանկանում է պատմության գիրկն ուղարկել այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են լիբերալիզմը, ազատությունը, մարդու իրավունքները և այլն»:
Թրամփի և նրա համախոհների դիրքորոշումների և գործողությունների հետ մեկտեղ, այսօր ԱՄՆ-ում տեղի է ունեում քաղաքականության ուղղության հիմնարար փոփոխություն է, ինչը զարմացրել և շփոթեցրել է նույնիսկ Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցներին Եվրոպայում, Ասիայում, Արևմտյան Ասիայում։
Ինչպես հայտարարեց Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հուսգենը՝ եվրոպացի առաջնորդների տխրության ու հուսահատության ֆոնին․ «Մեր արժեքներն այլևս չեն համընկնում Ամերիկայի արժեքների հետ։ ԱՄՆ-ն լքել է Եվրոպան՝ հօգուտ մայրցամաքի վաղեմի և դասական թշնամիների։ Այսօր Թրամփից և նրա փոխնախագահ Վենսի շուրթերից հնչում է ֆաշիզմի ձայնը»։
Եվրոպայում Վենսի վերջին ելույթներից հետո նա եվրոպական քաղաքական շրջանակներում հայտնի է դարձել որպես «երկրորդ Մուսոլինի», և Եվրոպայի ծայրահեղ աջ կուսակցությունները փնտրում են Թրամփի և նրա թիմի, այդ թվում՝ Իլոն Մասկի քաղաքական և ֆինանսական աջակցությունը՝ քաղաքական իշխանության հասնելու և իշխանությունը զավթելու համար:
Թրամփի վարած քաղաքականության հետևանքները Միացյալ Նահանգների, Եվրոպայի և աշխարհի այլ մասերի համար պարզ են դառնում այն դեպքում, երբ հաշվի ենք առնում 420 միլիարդ դոլար կարողություն ունեցող Իլոն Մասկի և տասնյակ այլ գերհարուստ մարդկանց ներկայության փիլիսոփայությունն ու պատճառները ԱՄՆ նախագահի շուրջը, որոնց ընդհանուր հարստությունը գերազանցում է աշխարհի 70 երկրների տարեկան բյուջեն։
Թրամփը կյարծես թե փորձում է հնարավորություն ստեղծել, որպեսզի այդ մարդիկ ավելի մեծ շահույթ ստանան և ճնշում է ցանկացած գաղափար կամ շարժում, որը հակասում է իր վարչակազմի գաղափարներին, մոտեցումներին և քաղաքականությանը։