Ամերիկացիների 72%-ի կարծիքով երկրի տնտեսական պայմանները «վատ» են
https://parstoday.ir/hy/news/world-i230256-Ամերիկացիների_72_ի_կարծիքով_երկրի_տնտեսական_պայմանները_վատ_են
The Hill կայքը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է դաշնային աշխատուժի կրճատման և Վաշինգտոնի տնտեսական գործընկերների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի քաղաքականությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2025 06:49 Asia/Tehran
  • Ամերիկացիների 72%-ի կարծիքով երկրի տնտեսական պայմանները «վատ» են

The Hill կայքը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է դաշնային աշխատուժի կրճատման և Վաշինգտոնի տնտեսական գործընկերների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի քաղաքականությանը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ CNN-ի կողմից մարտի 6-ից 9-ը անցկացված հարցման արդյունքների՝ հարցվածների 51 տոկոսն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը «վատթարացրել է»  երկրի տնտեսական պայմանները:

Հոդվածում ասվում է․ «Հարցման մասնակիցներին խնդրել են գնահատել երկրի ներկայիս տնտեսական պայմանները։ Արդյունքը նույն գնահատականն էր, որ հարցվածները տվել են Թրամփի ընտրվելուց առաջ, հունվարին անցկացված հարցման ժամանակ»։

Երկու հարցումների համաձայն՝ ամերիկացիների 72%-ն ասել է, որ երկրի տնետսական պայմանները «վատ» են և միայն 28%-ն է ԱՄՆ-ի տնտեսական վիճակը բնութագրել որպես «լավ»։

Կայքը նշել է․ «Հարցվածների 49%-ն ասել է, որ ակնկալում է, որ առաջիկա մեկ տարում տնտեսական պայմանները կբարելավվեն, մինչդեռ հունվարին նման կարծիք էր հայտնել  56%-ը։ Իսկ  ամերիկացիների մասնաբաժինը, ովքեր ակնկալում են, որ հաջորդ տարվա ընթացքում տնտեսությունը կթուլանա, հասել է 51%-ի, ինչը յոթ տոկոսային կետով ավելի է երկու ամիս առաջ անցկացված հարցման համեմատ»։

Հարցումն անցկացվել է մի իրավիճակում, երբ Թրամփը որոշել է կրճատել դաշնային բյուջեն և աշխատուժը, ինչպես նաև մեծ մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգների խոշորագույն առևտրային գործընկերներից երկուսի՝ Կանադայի և Մեքսիկայի ապրանքների վրա:

Հարցին, թե ինչպես դաշնային բյուջեի կրճատումները կազդեն «ձեր և ձեր ընտանիքի» վրա, հարցվածների 51 տոկոսը պատասխանել է, որ «իրենք կտուժեն»:

Մմիջին խավին օգնելու  Թրամփի քաղաքականության վերաբերյալ մեկ այլ հարցման մասնակիցների 57 տոկոսը դեմ է արտահայտվել այս մոտեցմանը, իսկ 43 տոկոսը հավանություն է տվել դրան։ Ամերիկացիների 56%-ը հավանություն չի տվել գնաճի դեմ պայքարի Թրամփի քաղաքականությանը: