Որո՞նք են պաղեստինցիներին Լիբիա մշտապես տեղափոխելու Թրամփի ծրագրի նպատակները
Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մեկ միլիոն պաղեստինցիների Գազայի հատվածից Լիբիա մշտապես տեղափոխելու նոր ծրագիրը ԱՄՆ-ի և Իսրայելի երկարատև քաղաքականության շարունակությունն է՝ պաղեստինցիներին բռնի տեղահանելու և փախստականների հարցը քաղաքական հավասարումից հանելու համար։
NBC News-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնը փորձում է Լիբիայի կառավարությանը կամ ազդեցիկ խմբերին համոզել ընդունել պաղեստինցիներին՝ այդ երկրի սառեցված միլիարդավոր դոլարների ակտիվներն ազատելու դիմաց։
Այս ծրագիրը ինչպես և նախորդները, լայն քննադատության է արժանացել ամբողջ աշխարհում։ Լիբիայի ընտրությունը, որն անկայուն երկիր է և զուրկ ուժեղ կենտրոնական կառավարությունից, ցույց է տալիս, որ ծրագիրը մշակողները փորձում են այն իրականացնել նվազագույն միջազգային դիմադրությամբ։ 2011 թվականին Քադաֆիի կառավարության տապալումից հետո Լիբիայում իրավիճակը շարունակում է մնալ քաոսային և այս անկայունությունը այն դարձրել է գրավիչ տարբերակ նման նախագծերի համար։
Ռազմավարական տեսանկյունից, ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել Գազայի բնակչության թիվը և թուլացնել Դիմադրության առանցքը։ Բնակչության կրճատումն Իսրայելին թույլ կտա հեշտությամբ վերահսկողության սահմանել Գազայի նկատմամբ և իրականացնել իր անվտանգության կամ զարգացման ծրագրերը։ Միաժամանակ, Գազայի բնակիչների արտագաղթը նաև թուլացնում է Դիմադրության պոտենցիալ մարդկային ռեսուրսը։
Սակայն ՄԱԿ-ի և պաղեստինյան խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի դիմադրությունն այս ծրագրին, լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցրել այն։ ՄԱԿ-ի խոսնակն այն անվանել է «էթնիկ զտման» մի ձև, իսկ ՀԱՄԱՍ-ը բազմիցս հայտարարել է, որ պաղեստինցիները չեն հրաժարվի իրենց հողերից։ Համասի առաջնորդ Սամի Աբու Զոհրին այս ծրագիրը համարել է ԱՄՆ-ի Ամերիկայի մասնակցությունը պաղեստինցիների դեմ հանցագործություններին, որն արդյունք չի ունենա։
Տնտեսական տեսանկյունից, պաղեստինցիներին Լիբիա տեղափոխելու ծրագիրը հիմնված է մի գործարքի վրա, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները, Լիբիայի ֆինանսական ռեսուրսներն ազատելով, փորձում է ստանալ երկրի ներքին ուժերի համաձայնությունը պաղեստինցի փախստականներին տեղավորելու համար։ Սակայն այս քաղաքական համաձայնագիրը կարող է սրել Լիբիայի ներքին վեճերը և ստեղծել անվտանգության հետագա մարտահրավերներ։
Ծրագիրը Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից «վերադարձի իրավունքի» սկզբունքը վարկաբեկելու ավելի լայն քաղաքականության մի մասն է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի 194-րդ բանաձևում ընդգծված սկզբունքը և պաղեստինցիների ամենակարևոր պահանջը հայրենիք վերադառնալն է։ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյա Բասեմ Նաիմի խոսքով՝ պաղեստինցիները պատրաստ են ցանկացած զոհողության՝ իրենց հողը պահպանելու համար, և ոչ մի ուժ չի կարող որոշել նրանց ճակատագիրը առանց նրանց համաձայնության։