Մեկնաբանություն - Ինչո՞ւ է Եվրամիությունը վերանայում Իսրայելի հետ համագործակցության համաձայնագիրը
(last modified Thu, 22 May 2025 13:36:40 GMT )
Մայիս 22, 2025 17:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ինչո՞ւ է Եվրամիությունը վերանայում Իսրայելի հետ համագործակցության համաձայնագիրը

Գազայում իսրայելի հանցագործությունների շարունավելու և հումանիտար ճգնաժամի առաջացման ֆոնին, Եվրամիությունը սկսել է Իսրայելի հետ Համապարփակ համագործակցության և առևտրի համաձայնագրի վերանայումը։

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ  27 անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը, որոնցից 17-ը ներկա էին արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, աջակցել են այս որոշմանը, որը թույլ կտա ճնշում գործադրել  Թել Ավիվի վրա՝ Գազայի ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում։Նա նշել է․ «Երկրները տեսնում են, որ Գազայում իրավիճակն անտանելի է, և մենք իրականում ուզում ենք օգնել մարդկանց և բացել ճանապարհը, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի նրանց»։ԵՄ-Իսրայել առևտրի համար հիմք հանդիսացող Ասոցացման համաձայնագիրը վերանայելու հարցն ավելի ակտիվ  բարձրացվեց հատկապես այն բանից հետո, երբ մարտի 18-ին Իսրայելը վերսկսեց հարձակումները Գազայի վրա: Դիվանագետների խոսքով՝ ԵՄ 17 անդամ պետություններ կոչ են արել վերանայել համաձայնագիրը՝ հիմնվելով մարդու իրավունքները հարգելու սկզբունքի վրա։ Նիդերլանդներն այդ ջանքերի առաջատարն է։ԵՄ-ն հայտարարել է, որ հետաքննություն է սկսում՝ պարզելու թե արդյոք Իսրայելը Գազայի հատվածում իր գործողություններով խախտե՞լ է ԵՄ-Իսրայել Ասոցացման համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորությունները։ Այս հոդվածը սահմանում է երկու կողմերի միջև առևտրային և դիվանագիտական հարաբերությունների հիմքը։ «Ասոցացման համաձայնագիրն» ուժի մեջ է մտել 2000 թվականին։ Այն սահմանում է կողմերի միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և քաղաքական հարաբերությունների հիմնական շրջանակը։ Ըստ համաձայնագրի 2-րդ հոդվածի՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների հարգանքը շարունակական համագործակցության անհրաժեշտ պայման է։ Վերջին շաբաթներին Իսրայելը սաստկացրել է Գազայի հատվածի վրա հարձակումները, որոնց հետևանքով սպանվել են խաղաղ բնակիչներ, հատկապես՝ կանայք և երեխաներ։ Իսրայելը  նաև սովը օգտագործում է որպես պատերազմական գործիք, կանխելով Գազա մարդասիրական օգնության մատակարարումը։ ԵՄ մի շարք անդամներ կոչ են արել վերանայել համաձայնագիրը։ Եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ մարդասիրական օգնության մուտքն արգելելը, բժշկական հաստատությունների վրա հարձակումները և պաղեստինցիների լայնածավալ տեղահանումը, հատկապես Ռաֆահում, կարող են խախտել համաձայնագրում ամրագրված սկզբունքները։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտրային բանակցությունները և նոր պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափին բնակավայրեր կառուցողների դեմ։ Ֆրանսիան ընդգծել է Պաղեստինի պետության ճանաչման իր հանձնառությունը։

Հաշվի առնելով սիոնիստական ​​ռեժիմի կողմից ցեղասպանության շարունակությունը, սովահարությունը որպես զենք օգտագործելը և մարդասիրական օգնության կանխարգելումը, որի նպատակն է ոչնչացնել Գազայի ժողովրդին և բռնի կերպով ստիպել նրանց տեղահանվել Գազայից, Եվրոպական Միության նոր դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ ցույց է տալիս, որ Իսրայելին համապարփակ աջակցության դարաշրջանն ավարտվել է նույնիսկ եվրոպական երկրներում, և Թել Ավիվը Արևմտյան երկրներում, մասնավորապես Եվրոպայում և Միացյալ Նահանգներում գնալով կորցնում է իր փափուկ ուժը և հասարակական կարծիքը համոզելու ունակությունը՝ արդարացնելու համար Գազայի ճնշված ժողովրդի դեմ իր հանցավոր գործողությունները։