Կուրսկում չեզոքացվել է Պուտինի ուղղաթիռի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը
-
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող ուղղաթիռը Կուրսկի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ լայնածավալ հարձակման է ենթարկվել ուկրաինական ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից, սակայն հարձակումը հաջողությամբ չեզոքացվել է Ռուսաստանի ՀՕՊ ուժերի կողմից։
Տարածաշրջանային ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար Յուրի Դաշկինը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Պուտինի ուղղաթիռը գտնվում էր պաշտպանական գործողությունների կենտրոնում, և նախագահի անվտանգությունը լիովին ապահովված է։
Ռուս լրագրող Պավել Զարուբինը հաստատել է, որ Պուտինի՝ Կուրսկում գտնվելու ժամանակ, շարունակվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Այս ուղևորության ընթացքում Պուտինը հանդիպել և զրուցել է ժամանակավոր նահանգապետի և մի շարք տեղական պաշտոնյաների հետ։