ԱՄՆ նախագահի ռազմական լիազորությունների սահմանափակման բանաձևը չի ընդունվել Սենատում
(last modified Sat, 28 Jun 2025 07:05:39 GMT )
Հունիս 28, 2025 10:35 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահի ռազմական լիազորությունների սահմանափակման բանաձևը չի ընդունվել Սենատում

ԱՄՆ կառավարության պատերազմատենչ քաղաքականության շրջանակներում, Սենատը դեմ է քվեարկել բանաձևին, որը, հաստատվելու դեպքում, բանակին կարգելեր մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին՝ առանց Կոնգրեսի հաստատման։ Թիմ Քեյնի ներկայացրած բանաձևին կողմ են քվեարկել Սենատի 100 անդամներից 47-ը։ 53 սենատոր դեմ է քվեարկել բանաձևին։

Բանաձևի նպատակն էր «ուղղորդել ԱՄՆ ԶՈՒ դուրսբերումն առանց Կոնգերսի հաստատման սկսված Իրանի  դեմ ռազմական գործողություններից»։ Տեքստում նաև ընդգծվում էր, որ Կոնգրեսը միակ կառույցն է, որն իրավասու է պատերազմ հայտարարել ԱՄՆ Սահմանադրության համաձայն, և որ Միացյալ Նահանգների կողմից ուրիշ երկրների դեմ գործողություններին ցանկացած ռազմական մասնակցության համար անհրաժեշտ է Կոնգրեսի հաստատում, հանրային քննարկում և քվեարկություն։ 

Բանաձևում նաև ասվում է. «Կոնգրեսը  նախագահ Թրամփին հրահանգում է դադարեցնել Միացյալ Նահանգների զինված ուժերի օգտագործումը Իրանի կամ նրա կառավարության կամ զինված ուժերի որևէ մասի դեմ ռազմական գործողություններում»։
Հանրապետականների կողմից վերահսկվող Սենատը դեմ է քվեարկել բանաձևին, քանի որ այն կամրապնդեր Կոնգրեսի վերահսկողությունն ապագա ռազմական գործողությունների նկատմամբ։ Ըստ Միացյալ Նահանգների Սահմանադրության, պատերազմ հայտարարելը բացառապես Սենատի՝ ԱՄՆ օրենսդիր իշխանության երկու ճյուղերից մեկի, պարտականությունն է, և միայն այս կառույցը կարող է Միացյալ Նահանգները պատերազմի մեջ ներքաշել այլ երկրների հետ։

Հատկանշական է, որ Սենատի այս պարտականությունը բազմիցս անտեսվել է ԱՄՆ նախագահների կողմից և պատերազմների մեծ մասում, որոնց մասնակցել է ԱՄՆ-ն, Կոնգրեսը պատերազմ չի հայտարարել։ Միացյալ Նահանգների պատմության մեջ գրանցված մոտավորապես 260 պատերազմներից միայն հինգի դեպքում է Կոնգրեսը նախ պատերազմ հայտարարել, ապա նախագահը, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, հրաման տվել ամերիկյան զորքերը պատերազմի ուղարկելու մասին։

Գործադիր իշխանության կողմից օրենսդիր իշխանության բացառիկ լիազորությունների  շարունակական խախտումների արդյունքում ընդունվեց «Նախագահի պատերազմական լիազորությունների մասին օրենքը», որը գործադիր իշխանության ղեկավարին տվեց պատերազմ սկսելու լիազորություն, ինչը, իհարկե, նաև բացասական հետևանքներ ունեցավ երկրի համար։

Եվ հիմա, Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային ԱՄՆ մասնակցությունից և ամերիկյան ինքնաթիռների կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո, մի խումբ քաղաքական գործիչներ մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմատենչ քաղաքականությանը հետևելը երկիրը կրկին  կտանի դեպի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ավերիչ պատերազմ։ Եվ դա կանխելու համար, բանաձև ներկայացվեց Սենատ, որը սակայն արժանացավ Թրամփի կուսակիցների դիմադրությանը, և  չընդունվեց։

Այսպիսով, Թրամփը կհետևի ԱՄՆ նախորդ նախագահների օրինակին և կկարողանա հետևագայում ևս աջակցել Իսրայելին Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության ժամանակ։ Այնուամենայնիվ, Իրանի հարձակողական և պաշտպանական ուժն ավելի ակնառու դեր կխաղա Իսրայելի և Միացյալ Նահանգների ապագա համատեղ գործողությունների առջև՝ համեմատած որոշ ամերիկացի սենատորների ջանքերի հետ՝ կանխելու Իրանի դեմ հետագա ագրեսիան։