Վիեննայում մեկնարկող ԵԱՀԿ անվտանգության համաժողովում քննարկվելու է ԼՂ հարցը
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում ԵԱՀԿ շտաբ-բնակարանում բացվում է Անվտանգության ոլորտի խնդիրների տեսության տարեկան համաժողովը:
Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը: Ռուսական կողմը ներկայացնելու է հարաբերություններում առկա բոլոր խնդիրները՝ սկսած ՆԱՏՕ-ի ընդլայնումից մինչև ուկրաինական հակամարտության կարգավորում:
Եռօրյա համաժողովի առանձին նստաշրջան կնվիրվի ԵԱՀԿ տիրույթի կոնֆլիկտային իրավիճակներին ու տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը:
Կազմակերպությունում առավել խնդրահարույց օջախները, Ուկրաինայի հետ մեկտեղ, որին նվիրվելու է առանձին նիստ, համարում են նաև Լեռնային Ղարաբաղը և Մերձդնեստրը:
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ընդգծել է, որ այդ թեմաներով դեռ պարծենալու բաներ չկան:
ԵԱՀԿ-ում ընդգծում են զգուշավոր դրական միտում, որը նկատվել է ոչ վաղ անցյալում Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խորհրդակցություններից հետո: