Գերմանացի քանդակագործները ծաղրել են Եվրոպայի վերաբերմունքը Էրդողանի ռեժիմի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i2452-Գերմանացի_քանդակագործները_ծաղրել_են_Եվրոպայի_վերաբերմունքը_Էրդողանի_ռեժիմի_նկատմամբ
Մինչ Մայնցում կայանալիք «Ռոզեմոնտագ» ավանդական կարնավալի մեկնարկը դեռ մի քանի օր կա, սակայն ցուցահանդեսն արդեն հասցրել են անվանել ամենասկանդալայինը վերջին տարիների ընթացքում: Ամենի մեղավորը՝ քանդակներից մեկն է, որն արվել է պապյե-մաշե ոճում: Ստեղծագործությունը բաղկացած է երկու մասից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 14:52 Asia/Tehran
  • Գերմանացի քանդակագործները ծաղրել են Եվրոպայի վերաբերմունքը Էրդողանի ռեժիմի նկատմամբ

Մինչ Մայնցում կայանալիք «Ռոզեմոնտագ» ավանդական կարնավալի մեկնարկը դեռ մի քանի օր կա, սակայն ցուցահանդեսն արդեն հասցրել են անվանել ամենասկանդալայինը վերջին տարիների ընթացքում: Ամենի մեղավորը՝ քանդակներից մեկն է, որն արվել է պապյե-մաշե ոճում: Ստեղծագործությունը բաղկացած է երկու մասից:

Դրանցից մեկը պատկերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մյուսը՝ Եվրոպային՝ կնոջ տեսքով, որը համբուրում է Էրդողանի ոտքը: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:

Ծաղրաքանդակն ուղղված է Եվրամիության որոշմանը Անկարային 3 մլրդ եվրո հատկացնել փախստականներին վերջինիս տարածքի վրա տեղակայելու համար:

Zham.am

3/2/2016