Գերմանացի քանդակագործները ծաղրել են Եվրոպայի վերաբերմունքը Էրդողանի ռեժիմի նկատմամբ
Փետրվար 03, 2016 14:52 Asia/Tehran
Մինչ Մայնցում կայանալիք «Ռոզեմոնտագ» ավանդական կարնավալի մեկնարկը դեռ մի քանի օր կա, սակայն ցուցահանդեսն արդեն հասցրել են անվանել ամենասկանդալայինը վերջին տարիների ընթացքում: Ամենի մեղավորը՝ քանդակներից մեկն է, որն արվել է պապյե-մաշե ոճում: Ստեղծագործությունը բաղկացած է երկու մասից:
Դրանցից մեկը պատկերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մյուսը՝ Եվրոպային՝ կնոջ տեսքով, որը համբուրում է Էրդողանի ոտքը: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:
Ծաղրաքանդակն ուղղված է Եվրամիության որոշմանը Անկարային 3 մլրդ եվրո հատկացնել փախստականներին վերջինիս տարածքի վրա տեղակայելու համար:
Zham.am
3/2/2016
Պիտակ