Թրամփն ընդունել է Չինաստանի նախագահի տեսակետը՝ ԱՄՆ կառավարության անկման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i245470-Թրամփն_ընդունել_է_Չինաստանի_նախագահի_տեսակետը_ԱՄՆ_կառավարության_անկման_վերաբերյալ
Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում գրել է, որ համաձայն է Չինաստանի նախագահի խոսքերի հետ, ով Միացյալ Նահանգներն անվանել է «անկման ճանապարհին գտնվող երկիր»։
(last modified 2026-05-15T08:08:20+00:00 )
Մայիս 15, 2026 11:36 Asia/Tehran
  • Թրամփն ընդունել է Չինաստանի նախագահի տեսակետը՝ ԱՄՆ կառավարության անկման վերաբերյալ

Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում գրել է, որ համաձայն է Չինաստանի նախագահի խոսքերի հետ, ով Միացյալ Նահանգներն անվանել է «անկման ճանապարհին գտնվող երկիր»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Fars News գործակալությանը, Թրամփը գրել է. «Երբ նախագահ Սին այդքան նրբանկատորեն Միացյալ Նահանգներին անվանեց երկիր, որը կարող է անկման ճանապարհին լինել, նա նկատի ուներ այն հսկայական վնասը, որը մենք կրել ենք Ջո Բայդենի և նրա վարչակազմի նախագահության չորս տարիների ընթացքում. և այս դեպքում նա բացարձակապես ճիշտ էր»։

Թրամփը հավելել է. «Երկու տարի առաջ մենք իսկապես անկում ապրող երկիր էինք. այս հարցում ես լիովին համաձայն եմ նախագահ Սիի հետ»։

ԱՄՆ նախագահը նաև գրել է, որ Միացյալ Նահանգներն այժմ ամբողջ աշխարհի ամենագրավիչ երկիրն է։