Բայրամովը Գուտերեշին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i245880-Բայրամովը_Գուտերեշին_տեղեկացրել_է_հայ_ադրբեջանական_հարաբերությունների_կարգավորման_մասին
Ջեյհուն Բայրամովը Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
(last modified 2026-05-27T08:17:35+00:00 )
Մայիս 27, 2026 11:40 Asia/Tehran
  • Բայրամովը Գուտերեշին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Ջեյհուն Բայրամովը Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հարգում և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա հիմնված միջազգային համակարգի ամրապնդում» թեմայով բաց բանավեճերին մասնակցության շրջանակներում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել հետհակամարտային շրջանում տարածաշրջանի ներկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև տարածաշրջանում ականային սպառնալիքի մասին: