Թուրքիայում կրկին խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման մասին
Հունիս 03, 2026 18:31 Asia/Tehran
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան «քաղաքական կամք» է դրսևորել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար։
«ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համաձայնեցումից հետո մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել նախագծի մեկնարկը։ Այսպիսով՝ թյուրքական աշխարհն ու Կենտրոնական Ասիան մեզ հետ կկապվեն ավելի կարճ երթուղով»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիայի տարածքում 224 կիլոմետր երկարությամբ Կարս—Իգդիր—Արալըկ—Դիլուջու երկաթգծի կառուցման մրցույթն արդեն անցկացվել է, և աշխատանքները սկսվել են։
Ուրալօղլուն հավելել է, որ ադրբեջանական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ Նախիջևանի պակասող հատվածները դեռ կկառուցվեն։
Պիտակ