ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է օդային տարածքում ահաբեկչության դեմ պայքարի բանաձև
(last modified Tue, 05 Jul 2016 04:43:27 GMT )
Հուլիս 05, 2016 09:13 Asia/Tehran
  • ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է օդային տարածքում ահաբեկչության դեմ պայքարի բանաձև

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև օդային տարածքում ահաբեկչության դեմ պայքարի իրականացման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այս մասին տեղեկացրել է կառույցում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը:

«Բանաձևը կապված է ահաբեկչության դեմ պայքարի հետ, որի հեղինակն եմ ես: Այն նախատեսում է ահաբեկչության դեմ պայքարի գործում տեղեկատվության փոխանակում օնլայն ռեժիմով, երբ, օրինակ, կա ահաբեկիչների կողմից օդանավի առևանգման դեպք: Դա հատուկ ծառայություններին, իրավապահ մարմիններին հնարավորություն կտա, առավել հանգամանալից պատրաստվել օպերացիային, եթե իրականացվել է առևանգում»,-ասել է նա:

Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը` Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ:

Պիտակ