Հուլիս 10, 2016 21:24 Asia/Tehran
  • Օբամայի այցի ժամանակ Մադրիդում ԱՄՆ դեսպանության առջեւ բողոքի ակցիա է անցկացվել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իսպանիա այցի ժամանակ Մադրիդում Միացյալ Նահանգների դեսպանության առջեւ բողոքի ակցիա է անցկացվել ամերիկյան քաղաքականության դեմ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մարդիկ եւ մոլորակն ապրանք չեն», «Իմպերիալիզմն ահաբեկչություն է» եւ այլ գրությամբ պաստառներով շուրջ 300 մարդ է մասնակցել ցույցին: Ակցիաներ են անցկացվել նաեւ Սեւիլիայում, Կադիսում, Կորդովայում եւ այլ քաղաքներում:

Դալլասում տեղի ունեցած ողբերգության պատճառով Օբաման ստիպված է եղել կրճատել Իսպանիա այցի ժամկետները. նա այդ երկրում կլինի մեկ օրից էլ պակաս:

Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորին, բանակցել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Այնուհետեւ նա կհանդիպի ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներին:

Պիտակ