ԵԱՀԿ-ն Մարտակերտի ուղղությամբ դիտարկում է անցկացնելու
(last modified Wed, 20 Jul 2016 06:02:54 GMT )
Հուլիս 20, 2016 10:32 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն Մարտակերտի ուղղությամբ դիտարկում է անցկացնելու

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:

Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին ԼՂ-ի արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

ԼՂ-ի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Պիտակ