Ահաբեկիչները միգրանտների հետ ներթափանցում են Գերմանիա
https://parstoday.ir/hy/news/world-i2800-Ահաբեկիչները_միգրանտների_հետ_ներթափանցում_են_Գերմանիա
Գերմանիայի Դաշնային Հանրապետության հատուկ ծառայությունների ղեկավարը Հանս Գեորգ Մասսենը հայտնել է, որ Փարիզում կատարված ահաբեկչությունները հստակ ցույց են տալիս՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փախստակնների անվան տակ ուղարկել է իր ահաբեկիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2016 05:45 Asia/Tehran
  • Ահաբեկիչները միգրանտների հետ ներթափանցում են Գերմանիա

Գերմանիայի Դաշնային Հանրապետության հատուկ ծառայությունների ղեկավարը Հանս Գեորգ Մասսենը հայտնել է, որ Փարիզում կատարված ահաբեկչությունները հստակ ցույց են տալիս՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փախստակնների անվան տակ ուղարկել է իր ահաբեկիչներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Նովոստի» գործակալությունը:

Նա նաև մատնանշել է, որ Գերմանիայում կան մարդիկ, ովքեր ահաբեկչական հարձակումներ են փորձում իրականացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում:

Նշվում է, որ Ալժիրի 4 քաղաքացիներից երկուսը ձերբակալվել են, ովքեր կասկածվում էին ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ, որը կապված է ԻՊ-ի հետ: Ձերբակալվածները եղել են Աթենդորն ճամբարի փախստականներ: