Դրեզդենում հազարավոր ցուցարարներ պահանջում են Անգելա Մերկելի հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/world-i2908-Դրեզդենում_հազարավոր_ցուցարարներ_պահանջում_են_Անգելա_Մերկելի_հրաժարականը
«Եվրոպացի հայրենասերները՝ Հին աշխարհի իսլամացման դեմ» («Պեգիդա») շարժման շուրջ 10 հազար կողմնակիցներ այսօր ցույցի են դուրս եկել Դրեզդենում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2016 17:04 Asia/Tehran
  • Դրեզդենում հազարավոր ցուցարարներ պահանջում են Անգելա Մերկելի հրաժարականը

«Եվրոպացի հայրենասերները՝ Հին աշխարհի իսլամացման դեմ» («Պեգիդա») շարժման շուրջ 10 հազար կողմնակիցներ այսօր ցույցի են դուրս եկել Դրեզդենում:

Նրանց պահանջների թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը, փախստականների առջեւ դռները բացելու քաղաքականությունից հրաժարվելը, երկրում իսլամի արգելք սահմանելը:

Հետաքրքիր է, որ ակցիան անցկացվում է գետի մի կողմում, իսկ մյուս ափին տեղ են գտել «Պեգիդա»-ի հակառակորդները: Այլընտրանքային ակցիայի կազմակերպիչերը հայտարարել են 8 հազար ցուցարարի ներկայության մասին: Ոստիկանությունը հսկում է կամուրջները՝ կողմերի միջեւ բախումներ թույլ չտալու համար:

Ըստ Lifenews-ի, Դրեզդենի իրավապահ մարմինները նախապես անվտանգության հատուկ միջոցներ էին ձեռնարկել: Նախապես ցույցի անցկացման վայր հատուկ մեքենաներ են բերվել, այդ թվում՝ ջրանետեր: Բացի այդ, ցուցարարների գլխավերեւում ուղղաթիռ է պտտվել: