Նիգերիայի նախագահը «Բոկո Հարամ»-ին առաջարկել է միջնորդ ընտրել բանակցելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i32467-Նիգերիայի_նախագահը_Բոկո_Հարամ_ին_առաջարկել_է_միջնորդ_ընտրել_բանակցելու_համար
Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուհարին հայտարարել է, որ պատրաստ է «Բոկո Հարամ» խմբավորմանն իրավունք տալ ոչ կառավարական կազմակերպություններից միջնորդ ընտրել՝ շուրջ 200 դպրոցական աղջիկների ազատ արձակման հարցով բանակցելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 29, 2016 09:54 Asia/Tehran
  • Նիգերիայի նախագահը «Բոկո Հարամ»-ին առաջարկել է միջնորդ ընտրել բանակցելու համար

Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուհարին հայտարարել է, որ պատրաստ է «Բոկո Հարամ» խմբավորմանն իրավունք տալ ոչ կառավարական կազմակերպություններից միջնորդ ընտրել՝ շուրջ 200 դպրոցական աղջիկների ազատ արձակման հարցով բանակցելու համար:

Երեխաներն առեւանգվել են 2014 թվականին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

2014 թվականի ապրիլին «Բոկո Հարամ» իսլամական ծայրահեղական խմբավորման զինյալներն ավելի քան 270 նիգերացի դպրոցական աղջիկների էր առեւանգել Բոռնո նահանգի Չիբոկե քաղաքում: Խմբավորման առաջնորդն առաջարկել էր երեխաներին փոխանակել ձերբակալված բոլոր զինյալների հետ, սակայն երկրի կառավարությունը հրաժարվել է:

Առեւանգված աղջիկներից 57-ն ազատ էր արձակվել, 219-ը մինչեւ վերջերս անհետ կորած էին համարվում:

news.am