Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը
Օգոստոս 31, 2016 17:24 Asia/Tehran
ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդում ծրագրվում է քննարկել հրատապ օրակարգի բոլոր հիմնական հարցերը՝ հայտնել է հանդիպման ղեկավար, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Հանդիպումը կանցկացվի սեպտեմբերրի 1-ին՝ Պոտսդամում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ մամլո ծառայությանը։
«Ներկայիս՝ ճգնաժամերով տոգորված աշխարհում ԵԱՀԿ դերը հավանաբար ավելի քան երբևէ կարևոր է այն ամենում, որոնք վերաբերում են ճգնաժամային կառավարմանը Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Եվրոպայի այլ հակամարտություններում, ինչպես նաև խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում»,- հայտարարել է նախարարը։
1in.am