Գերմանիայում գնացքների բախման զոհերի թիվը հասել է ութի
https://parstoday.ir/hy/news/world-i3292-Գերմանիայում_գնացքների_բախման_զոհերի_թիվը_հասել_է_ութի
Ռոզենհայմ քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հավաստել Է, որ Բավարիայում մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով զոհվել Է ութ մարդ, վիրավորների թիվը հասնում Է 150-ի, նրանցից 50-ի վիճակը ծանր Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 11:36 Asia/Tehran
  • Գերմանիայում գնացքների բախման զոհերի թիվը հասել է ութի

Ռոզենհայմ քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հավաստել Է, որ Բավարիայում մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով զոհվել Է ութ մարդ, վիրավորների թիվը հասնում Է 150-ի, նրանցից 50-ի վիճակը ծանր Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ այն մասին, որ Բավարիայում երկաթուղային աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է ութի, հաղորդել Էր Bild թերթը:

«Այո, ես կարող եմ հաստատել, որ ներկայում աղետի հետեւանքով զոհվածները ութն են: Հիսուն մարդ ծանր վիրավոր Է, եւս շուրջ 100 մարդ թեթեւ վերքեր Է ստացել»,- ասել Է նա:

Ոստիկանությունում հայտնել են, որ աղետի վայրում շարունակվում Է ավերակների հավաքումը, իսկ զոհերի թիվը կարող Է աճել:

Բախումը տեղի Է ունեցել փետրվարի 9-ի վաղ առավոտյան Բավարիայում՝ Բադ Այբլինգ քաղաքի մոտ: Այժմ պատահարի վայրում աշխատում են շուր 100 փրկարարներ ու բժիշկներ, ինչպես նաեւ մի քանի փրկարար ուղղաթիռ: Խոսքը տարածաշրջանային երկու գնացքների ճակատային բախման մասին Է, աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն: