Փետրվար 10, 2016 19:14 Asia/Tehran
  • Լիբիայի կառավարության նոր կազմում վերացվել է պաշտպանության նախարարի պաշտոնը. Al Arabiya

Նախագահական խորհուրդը, որը լիազորված է ձևավորել Լիբիայում ազգային միասնության կառավարություն, որոշել է ամբողջովին վերացնել կառավարության նոր կազմում պաշտպանության նախարարի պաշտոնը՝ այդ պաշտոնի թեկնածուի շուրջ սուր տարաձայնությունների պատճառով, հաղորդում է ТАСС-ը՝ Al Arabiya հեռուստաալիքին հղումով։

Նախագահական խորհրդի հիմնական տարաձայնությունների պատճառը երկրի արևելքում զորքերի ներկայիս հրամանատար գեներալ- լեյտենանտ Հալիֆա Հաֆտարն է: Անցած տարվա մարտին նա նշանակվել է բանակի հրամանատար: Այդ ժամանակ էլ նա հայտարարել է երկրում ահաբեկչության վերացման ուղղությամբ «Լիբիայի արժանապատվություն» գործողության մեկնարկի մասին։

Պաշտպանության նախարարի պաշտոնին նրա նշանակման հետ կապված կտրականապես համաձայն չեն Համընդհանուր ազգային կոնգրեսի (նախկին ժամանակավոր խորհրդարան) աջակիցները, որը գտնվում է Տրիպոլիում և արտահայտում է իսլամիստական ուժերի շահերը։

Պիտակ