ԼՂ հարցի լուծումը` ԵԱՀԿ-ում մեր նախագահության առաջնահերթությունների թվում. Ավստրիայի ԱԳ նախարար
Սեպտեմբեր 22, 2016 15:13 Asia/Tehran
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրիայի արտգործնախարարը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Ուկրաինան պետք է լավ հարաբերություններ հաստատի թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ:
«Անվտանգության ամրապնդման համար մենք պետք է վերականգնենք վստահությունը»,- ասել է Կուրցը՝ վստահություն հայտնելով, որ տվյալ գործընթացում կարող է կարևոր դեր խաղալ ԵԱՀԿ-ը:
Նա հավաստիացրել է, որ 2017 թվականին այդ կազմակերպությունում Ավստրիայի նախագահության առաջնահերթությունների թվում են լինելու Ուկրաինայի արևելքի, Վրաստանի, ԼՂ-ի ու Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորումը:
22/9/2016
armradio.am/