Օբաման՝ Մյանմարի դեմ սահմանված առեւտրային պատժամիջոցները վերջնականապես չեղարկելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i37642-Օբաման_Մյանմարի_դեմ_սահմանված_առեւտրային_պատժամիջոցները_վերջնականապես_չեղարկելու_մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Մյանմարի դեմ 1989 թվականին, երկրում ռազմական բռնապետության հաստատումից հետո, սահմանված առեւտրային պատժամիջոցները վերջնականապես չեղարկելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 12:44 Asia/Tehran
  • Օբաման՝ Մյանմարի դեմ սահմանված առեւտրային պատժամիջոցները վերջնականապես չեղարկելու մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Մյանմարի դեմ 1989 թվականին, երկրում ռազմական բռնապետության հաստատումից հետո, սահմանված առեւտրային պատժամիջոցները վերջնականապես չեղարկելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սպիտակ տան հավաստմամբ՝ Հարավային Ասիայի խոշորագույն երկրներից մեկում ժողովրդավարության վերականգնման հաջող գործընթացը նշանակում է, որ այդ պետության քաղաքականությունն այսուհետ սպառնալիք չէ Ամերիկայի ազգային անվտանգության համար:

«Չնայած երկրին լուրջ փորձություններ են սպասվում, այդ թվում՝ ժողովրդավարության ամրապնդման հարցում, ԱՄՆ-ն մտադիր է սատարել Մյանմարի ժողովրդին եւ կառավարությանն այդ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին»,- Կոնգրեսին ուղղված բաց նամակում գրել է Օբաման:

Ամեն դեպքում, ռազմական խունտայի հետ կապված «սեւ ցուցակից» 100 ընկերությունների դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մնում:

News.am