Մեկնարկել է անվտանգությանը նվիրված մյունխենյան 52-րդ համաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i3814-Մեկնարկել_է_անվտանգությանը_նվիրված_մյունխենյան_52_րդ_համաժողովը
Անվտանգությանը նվիրված մյունխենյան համաժողովը փետրվարի 12-ին սկսել է աշխատանքները` «Բայերիշեր-հոֆ» հյուրանոցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2016 15:48 Asia/Tehran
  • Մեկնարկել է անվտանգությանը նվիրված մյունխենյան 52-րդ համաժողովը

Անվտանգությանը նվիրված մյունխենյան համաժողովը փետրվարի 12-ին սկսել է աշխատանքները` «Բայերիշեր-հոֆ» հյուրանոցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, համաժողովի առաջին օրը նախատեսված են միանգամից մի քանի հայտնի քաղաքական գործիչների` Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլի ֆոն դեր Լայենի, Հորդանանի թագավոր Աբդալլա իբն Հուսսեյնի, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի, Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրի, Եվրոպական միության արտաքին քաղաքական ղեկավար Ֆեդերիկա Մոգերնի, Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի ելույթները:

Համաժողովի քննարկման հիմնական թեման է լինելու ահաբեկչության դեմ պայքարը: Դրա մասնակիցները կանդրադառնան նաև ինտերնետի դերին` ծայրահեղականների գործունեության մեջ: Քննարկման ևս մեկ թեմա է լինելու միգարցիոն ճգնաժամը: