Հոկտեմբեր 15, 2016 12:05 Asia/Tehran
  • Ճապոնիան Նանկինի սպանդի փաստաթղթերի պատճառով դադարեցրել է UNESCO-ի ֆինանսավորումը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան դադարեցրել է UNESCO-ի ֆինանսավորումը, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այդ կազմակերպությունը գրանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նանկինյան սպանդի մասին փաստաթղթերը։

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան սառեցրել է կազմակերպությունում իր ներդրումը՝ 4.4 միլիարդ իեն (42 միլիոն դոլար)։

Հաղորդվում է, որ Ճապոնիան UNESCO-ի ամենախոշոր հովանավորներից է և դեռ նախորդ տարի է զգուշացրել, որ կարող է սառեցնել կազմակերպության ֆինանսավորումը։

Նանկինը Չին-ճապոնական պատերազմի ժամանակ եղել է Չինական հանրապետության մայրաքաղաքը։ Ճապոնացի զինվորականները քաղաք ներխուժել են 1937 թվականի դեկտեմբերին և մի քանի շաբաթ սպանել են քաղաքի բնակիչներին։

Տարբեր գնահատականներով՝ այն ժամանակ սպանվել են տասնյակ հազարավոր չինացիներ։ Ճապոնացիները նաև կատարել են զանգվածային բռնաբարություններ։ Չինաստանը Նանկինյան սպանդի զոհերի թիվը գնահատում է 300.000 մարդ։

1in.am

 

Պիտակ