Մադագասկարում սով է սկսվել երաշտի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i39436-Մադագասկարում_սով_է_սկսվել_երաշտի_պատճառով
Մադագասկարի հարավում գրեթե 1 մլն մարդ տառապում է սովից, որն առաջացել Է խիստ երաշտի պատճառով: ՄԱԿ-ի հաշվետվության մեջ իրադրությունը որակել են որպես աղետալի: Այս մասին հաղորդում է The Guardain-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 22, 2016 13:59 Asia/Tehran
  • Մադագասկարում սով է սկսվել երաշտի պատճառով

Մադագասկարի հարավում գրեթե 1 մլն մարդ տառապում է սովից, որն առաջացել Է խիստ երաշտի պատճառով: ՄԱԿ-ի հաշվետվության մեջ իրադրությունը որակել են որպես աղետալի: Այս մասին հաղորդում է The Guardain-ը:

Հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել Է տեղի բնակիչների շրջանում, ընտանիքների 20 տոկոսը հարկադրված Է սնվել միայն վայրի պտուղներով: Շատերն զբաղվում են մուրացկանությամբ, վաճառում են իրենց հողը կամ ուտում են սերմնահատիկները, որոնք անհրաժեշտ են ցանքի համար:

Մադագասկարի բնակիչների գրեթե 20 տոկոսն ապրում Է ծայրահեղ աղքատության մեջ: Բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը չի գերազանցում օրական 2 դոլարը: Երեխաները թերսնուցման պատճառով զարգացման հետ կապված խնդիրներ ունեն: Նրանցից շատերին ընտանիքները հանում են դպրոցներից, որպեսզի օգնեն սնունդ հայթայթել և զբաղվեն հողագործությամբ։

1in.am