Գերմանիայի հատուկ ծառայությանը կասկածում են «Ալ-Քաիդա»-յին գումար փոխանցելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i4039-Գերմանիայի_հատուկ_ծառայությանը_կասկածում_են_Ալ_Քաիդա_յին_գումար_փոխանցելու_մեջ
Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է անցկացնում սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության երկու աշխատակիցների նկատմամբ` օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանն աջակցելու կասկածանքով: Այդ մասին հաղորդում է Berliner Morgenpost թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2016 11:56 Asia/Tehran
  • Գերմանիայի հատուկ ծառայությանը կասկածում են «Ալ-Քաիդա»-յին գումար փոխանցելու մեջ

Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է անցկացնում սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության երկու աշխատակիցների նկատմամբ` օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանն աջակցելու կասկածանքով: Այդ մասին հաղորդում է Berliner Morgenpost թերթը:

Հետաքննություն է տարվում է իսլամիստ Իրֆան Պեչիի խոստովանությունների հիման վրա, որը հավաքագրվել է վերոնշյալ գերատեսչության կողմից: 2015-ին հրապարակված իր «Ջիհադիստը» գրքում նա գրում է, որ իր վերադասից 500 եվրո է ստացել իսլամիստական կարևոր առաջնորդներից մեկին փոխանցելու համար` նրա վստահությունը ստանալու նպատակով:

Պեչին ընդգծում է, որ վերադասին լավ հայտնի էին, որ գումարը նախատեսված է «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի համար: Այնուամենայնիվ նա թույլատրել է վճարել այդ գումարը սահմանադրության պահպանության գերատեսչության իրավաբանական բաժնի աշխատակցի հաստատելուց հետո:

Իրֆան Պեչիի խոսքերով` ինքը` վերահսկիչի գիտությամբ, վճարել է 300 եվրո «Գերմանական թալիբանի մոջահեդներ» խմբավորմանը:

1in.am

14/2/2016