Ճապոնիան 1 միլիարդ դոլար է ներդրել Ռուսաստանի Հեռավոր Արևելքի զարգացման մեջ
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան 1 միլիարդ դոլարի ներդրում է արել Ռուսաստանի Հեռավոր Արևելքի զարգացման մեջ։
Այդ մասին Ճապոնիայի՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հարցերով նախարար Խիրոսիգե Սեգոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի՝ Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով նախարար Ալեքսանդր Գալուշկան.
«Մենք կարողացանք Հեռավոր Արևելքում ներգրավել ավելի քան 18.5 միլիարդ դոլարի ուղիղ ներդրումներ, որոնցից 1 միլիարդ դոլարը բաժին են ընկնում Ճապոնիայից ուղիղ ներդրումներին։ Մենք ելնում ենք նրանից, որ դա Հեռավոր Արևելքում ռուս-ճապոնական մեր հաջող համագործակցության սկիզբն է, և դրա համար կան հիմքեր»։
Նա ընդգծել է, որ սեպտեմբերին Վլադիվոստոկում 18 համաձայնագիր է ստորագրվել Ճապոնիան ներկայացնող գործընկերների հետ, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1.3 միլիարդ դոլարը։
1in.am