Նոյեմբեր 19, 2016 18:10 Asia/Tehran
  • Բրիտանիան արգելում է փախստականներին մտնել երկիր

Բրիտանիայի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել՝ անչափահաս փախստականների մուտքը արգելելու համար:

«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ «Թայմզ» օրաթերթը հայտնել է Բրիտանիայի կառավարության նոր հրամանագրի մասին, որով նոր սահմանփակումներ են առաջացել հազարավոր փախստական որբերի ընդունման հարցում:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Բրիտանիայի կառավարությունը միայն ուսումնասիրում է 12 տարեկանը չբոլորած որբերի գործերը:

Համաձայն տրված հրահանգի Բրիտանիա կարող են մտնել սիրիացի ու սուդանցի 15 տարեկանից ցածր փախստականները:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն ու Բրիտանիայի պառլամենտի մի խումբ պատգամավորներ այդ երկրի ներքին գործերի նախարարությանը մեղադրել են խաբեության և մանուկներին անտեսելու մեջ:

Այդուհանդերձ Բրիտանիայի կառավարությունը համարում է, որ խոցելի իրավիճակում հայտնված անձանց ու մանուկներին օգնելը կառավարության գերակա խնդիրներից է:

Պիտակ