Սլովակիայում հակաիսլամական օրինագիծ է ընդունվել
Եվրամիության անդամ երկրներում հակաիսլամական տրամադրությունների կտրուկ աճի հետևանքով, Սլովակիան ընդունել է օրինագիծ,որն արգելում է Իսլամ կրոնի պաշտոնապես ճանաչումն այդ երկրում:
Press TV հեռուստաըներկության հաղորդմամբ՝ Սլովակիայի խորհրդարանն վավերացրել է այդ երկրի «Ազգային կուսակցության» կողմից առաջարկված նախագիծը, որի համաձայն՝ Սլովակիայում մեկ կրոն պետք է առնվազն 50 հազար հետևորդ ունենա ,որպեսզի ունենա պետական աջակցություն և իր դպրոցները բացելու իրավունք :
Հատկանշական է, որ Սլովակիան բուռն կերպով ընդդիմանում է մասնավորապես մուսուլման փախստականներ ընդունելու ԵՄ-ի ջանքերին:
Սլովակիայի վարչապետ՝ Ռոբերտ Ֆիկոյի կառավարությունը հայտարարել է, որ Իսլամը տեղ չունի այդ երկրում:
Նշենք, որ Սոլվակիայում իսլամական կառույցների հաշվարկներով՝ այդ երկրում մուսուլմանների թիվը հասնում է հինգ հազարի: