Դեկտեմբեր 08, 2016 12:16 Asia/Tehran
  • Եվրոպացի ահաբեկիչները շարունակում են մնալ Սիրիայում և Իրաքում

Եվրոպական կառույցների հայտարարությամբ, շուրջ 2500 եվրոպացի ահաբեկիչներ շարունակում են մնալ Սիրիայում և Իրաքում :

«Le point» ֆրանսական շաբաթաթերթի կայքի հաղորդման համաձայն, եվրոպացի ահաբեկիչների 15-20 տոկոսը սպանվել են Իրաքում և Սիրիայում, 30-35 տոկոսն իրենց երկրներ են վերադարձել, իսկ 50 տակոսը շարունակում է մնալ  այդ երկրներում:

Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԵՄ  համակարգող Ժիլ դե Կերշովը հայտարարել է, որ 2500 եվրոպացիներ մնացել են Սիրիայում և Իրաքում : Իսկ եվրոպական երկրները հավանաբար պետք է պատրաստ լինեն ահաբեկիչների վերադարձին  և հավանական ահաբեկչական  գործողություններին:

Եվրամիության  պաշտոնյան անդրադարձել է ահաբեկիչների վերադարձին եվրոպական երկրների վերաբերմունքին: Նա  Եվրամիության անդամ երկրներին  հորդորել է համապատասխան քայլեր ձեռնարկել և ինֆորմացիա փոխանակել: 

 

Պիտակ