Դեկտեմբեր 23, 2016 18:14 Asia/Tehran
  • Մալթայում առևանգվել է լիբիական ինքնաթիռը

Մալթայի վարչապետի տեղեկացմամբ, Լիբիայի ավիաուղու առևանգված ինքնաթիռիը վայրէջք է կատարել իր երկրում:

«Sky News» գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը Twitter-ի իր էջում, Մալթայի վարչապետ ՝ Ջոզեֆ Մուսկատը գրել է .-«Լիբիայի ավիաուղու առևանգված Էյրբաս ինքնաթիռը վայրէջք է կատարել Մալթայի օդանավակայանում»:

Առևանգիչները սպառնում են պայթեցնել օդանավը, որում 118 մարդ Է գտնվում:

Վերջին տեղեկությունների համաձայն,  առևանգողներն ազատ են արձակել ուղևորներին ՝ պատանդ պահելով ինքնաթիռի աշխատակազմին:

Առևանգողները դեռևս ոչ մի պահանջ չեն ներկայացրել:

Թուրքիայի «Անատոլու» գործակալությունը հաղորդել է , որ Լիբիայի պետայրերը հայտարարել են, թե Մալթայի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո, առևանգողների հետ բանակցություն է սկսվել:

Ներկայումս Մալթայի անվտանգության ուժերը տեղակայվել են ինքնաթիռի մոտակայքում:

Պիտակ