Դեկտեմբեր 24, 2016 17:54 Asia/Tehran
  • Ավելացել է Գերմանիայից վտարված ներգաղթյալների թիվը

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ երկրից վտարվելու են այն ներգաղթյալները, որոնց ապաստանության հայցը մերժվել է:

Ըստ «Press tv» հեռուստաընկերության հաղորդման՝ Թունիսի նախագահ Բաջի Ղայեդ Ալ-Սիսիի հետ ունեցած հեռախոսազրույցում Անգելա Մերկելը նշել է, որ Բեռլինի կառավարությունը մտադիր է՝ Գերմանիայում անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ավելի մեծ թվով ներգաղթյալների վտարել երկրից:

«Գերմանիայում կեցության իրավունք չունեցող թունիսցի քաղաքացիների վտարման հարցում առաջընթաց ենք ունեցել».-ավելացրել է Մերկելը:

«Ինսա» հաստատության անցկացրած հարցումների արդյունքները վկայում են, որ Բեռլինի հարձակումից հետո, ներգաղթյալների ընդունման դեմ «Գերմանիայի ալտերնատիվ» կուսակցությանը ցուցաբերվող աջակցությունն ավելացել է:

Հարցումները ցույց են տալիս, որ 2.5 տոկոսով ավելացել է աջակողմյան պահպանողական կուսակցությանը ցուցաբերվող աջակցությունը՝  հասնելով 15.5 տոկոսի:

Երկուշաբթի երեկոյան Բեռլինի տոնավաճառի ժամանակ, բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ: ԻԼԻՊ-ն իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը: Դեպքի հետևանքով զոհվել է 12 հոգի, 48 ուրիշներ վիրավորվել են:

Պիտակ