Հունվար 06, 2017 16:41 Asia/Tehran
  • Ավստրիան ԵՄ-ում փախստականների ընդունման համար սահման  ճշտելու նախծագիծ է ներկայացրել

Ավստրիայի պաշտպանության նախարարն այդ երկրում փախստականների ճգնաժամը դիմագրավելու համար իր նոր նախագծում առաջարկել է ԵՄ-ում փախստականների ընդունման համար սահման որոշել:

«Շին Հուա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ավստրիայի պաշտպանության նախարար Փիթեր Դոսքոզիլը հինգշաբթի օրն ասել է. «ԵՄ-ում փախստականների ընդունման համար սահման  ճշտելու նախագծի նպատակն է դիմադրել անօրինական էմիգրացիային և փախստականների օրինական կերպով ԵՄ գաղթելու համար հնարավորություն ստեղծել»:

«Ապաստանության դիմումն այլևս չպիտի քննարկվի Եվրոպայի տարածքում: Ապաստանության դիմումների քննարկման կենտրոնները պիտի տեղակայվեն Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող վայրում»,-հավելել է Դոսքոզիլը:

Ավստրիայի պաշտպանության նախարարն ասել է, որ ապաստանության դիմումները պիտի քննարկվեն օրենքի իշխանության, անվտանգության, պաշտպանության, անկողմնակալության ու թափանցիկության առանցքայնությամբ և պիտի հարգվեն ԵՄ-ի ստանդարտներն ու նաև մարդու իրավունքների սկզբունքները:

Փախստականների ճգնաժամը Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Եվրոպայի դիմագրաված գլխավոր մարտահրավերն է համարվում: 

Պիտակ