Շեյխ Զաքզաքիի կալանավորման շարունակումը մարդու իրավունքների բացահայտ խախտում է
Նիգերիայի իսլամական շարժումը այդ շարժման ղեկավար Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի կալանավորման շարունակվելը համարել է մարդու իրավունքների բացահայտ խախտում:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, կարևորելով Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի և նրա կնոջ անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, Նիգերիայի իսլամական շարժումը հայտարարել է.«Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի կալանավորման շարունակվելը մարդու իրավունքների և միջազգային օրենքների բացահայտ խախտում է»:
Հատկանշական է, որ Նիգերիայի արևելյան Յուլա քաղաքում ծավալվել են մուսուլմանների կողմից այդ երկրի բանակի ու անվտանգության ուժերի դեմ անցկացվող ցույցերը:
Ցուցարարները կոչ են արել ազատ արձակել իսլամական շարժման ղեկավարին ու նրա կնոջը:
Ըստ այդ հաղորդման, Նիգերիայի անվտանգության ուժերը շարունակում են խոչընդոտներ ստեղծել և չգործադրել Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի ազատ արձակման պաշտոնական հրամանը:
Համաձայն Նիգերիայի դատարանի պաշտոնական հայտարարության, այդ երկրի ոստիկանությունը պետք է ազատ արձակի Շեյխ Էբրահիմ Զաքզաքիին ու նրա կնոջը: