Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունները հետաձգվել են
https://parstoday.ir/hy/news/world-i52543-Սիրիայի_հարցով_ժնևյան_բանակցությունները_հետաձգվել_են
Սիրիայի խաղաղության հարցով ժնևյան բանակցությունները, 8 ամիս դադարից հետո, նախատեսված էր մեկնարկել փետրվարի 8-ին։ Այդ բանակցությունները կհետաձգվեն մինչև փետրվարի վերջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 14:21 Asia/Tehran
  • Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունները հետաձգվել են

Սիրիայի խաղաղության հարցով ժնևյան բանակցությունները, 8 ամիս դադարից հետո, նախատեսված էր մեկնարկել փետրվարի 8-ին։ Այդ բանակցությունները կհետաձգվեն մինչև փետրվարի վերջը:

«Վաշինգրոն Փոստ» օրաթերթի հաղորդման համաձայն՝ հունվարի 27-ին ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ը Սիրիայի խաղաղության բանակցությունները հետաձգել է մինչև փերտվարի վերջը:

Ավելի վաղ, Սիրիայի զինված ըննդիմադիրների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել էր, որ Աստանայի բանակցությունների ընթացքում բացահայտորեն հայտարարվել է.«Բանակցությունների ընթացքում գործադրվող ջանքերի նպատակն է առաջ տանել Սիրիայի ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորման գործընթացը և ՄԱԿ-ի հսկողությամբ դերակատարություն ունենալ Ժնևում հակադիր կողմերի միջև անցկացվելիք բանակցությունների մեջ»: