Փետրվար 07, 2017 11:26 Asia/Tehran
  • Մյանմայի բանակի և ոստիականության կազմակերպված ոճրագործությունը մուսուլման կանանց նկատմամբ

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Մյանմայի բանակը և ոստիականությունը կազմակերպված ոճրագործություն են իրականացնում Ռոհինջա ցեղի մուսուլման կանանց նկատմամբ:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում  Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ռախին նահանգում, Մյանմայի պետական ուժերը կազմակերպված կերպով բռնաբարում և սեռական բռնություն են կիրառում Ռոհինջա ցեղի մուսուլման կանանց ու աղջիկների նկատմամբ:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մյանմայի կառավարությունից պահանջել է անհապաղ հակադարձել մուսուլմանների նկատմամբ բռնությանը:

Մյանմայի արևմուտքում գտնվող Ռախին նահանգը 2012 թվականից մուսուլմանների դեմ բուդդիստ ծայրահեղականների բռնությունների բեմ է դարձել:

Այդ բռնությունների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, տասնյակ հազարավոր մարդ լքել է իր բնակարանը և ապաստանել է Բանգլադեշի, Թայլանդի, Մալայզիայի և Ինդոնեզիայի ահավոր պայմաններ ունեցող ճամբարներում:

Պիտակ