Մյանմայի բանակի և ոստիականության կազմակերպված ոճրագործությունը մուսուլման կանանց նկատմամբ
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Մյանմայի բանակը և ոստիականությունը կազմակերպված ոճրագործություն են իրականացնում Ռոհինջա ցեղի մուսուլման կանանց նկատմամբ:
«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ռախին նահանգում, Մյանմայի պետական ուժերը կազմակերպված կերպով բռնաբարում և սեռական բռնություն են կիրառում Ռոհինջա ցեղի մուսուլման կանանց ու աղջիկների նկատմամբ:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մյանմայի կառավարությունից պահանջել է անհապաղ հակադարձել մուսուլմանների նկատմամբ բռնությանը:
Մյանմայի արևմուտքում գտնվող Ռախին նահանգը 2012 թվականից մուսուլմանների դեմ բուդդիստ ծայրահեղականների բռնությունների բեմ է դարձել:
Այդ բռնությունների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, տասնյակ հազարավոր մարդ լքել է իր բնակարանը և ապաստանել է Բանգլադեշի, Թայլանդի, Մալայզիայի և Ինդոնեզիայի ահավոր պայմաններ ունեցող ճամբարներում: