Փետրվար 09, 2017 07:43 Asia/Tehran
  • ԵՄ-ն զգուշացրել է անդամ երկրներին` փախստականներին չընդունելու կապակցությամբ

ԵՄ-ն անդամ երկրներին զգուշացրել փախստականներին ընդունելու հարցում թերանալու կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` չորեքշաբթի օրը ԵՄ-ն հայտարարել է, որ եթե անդամ երկրները չհարգեն Հունաստանում ու Իտալիայում մոլորված փախստականներին ընդունելու կապակցությամբ իրենց համար նախատեսված քվոտաները, հնարավոր է, որ  առաջիկա մարտ ամսին ենթարկվեն պատժամիջոցների:

Եվրոհանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմասը 160 հազար սիրիացի ու նաև այլ երկրների փախստականներից միայն 12 հազարին ընդունելուպատճառով  քննադատել է ԵՄ անդամ երկրներին:

Եվրոհանձնաժողովի նախագահի տեղակալը հավելել է. «Եթե մինչև մարտ ամսին ներկայացվելիք հանձնաժողովի հաջորդ զեկույցն այս ուղղությամբ  առաջընթաց չնկատվի, քննարկման կդրվի պատժամիջոցների գործադրման հարցը»:

Միության կանոնները չհարգելու դեպքում չի բացառվում Եվրոհանձնաժողովի կողմից ԵՄ-ի անդամ երկրների դեմ ֆինանսական ծանր պատժամիջոցների գործադրումը:

Պիտակ