Ժնևում վերսկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները
ՄԱԿ-ը հայտարարել է, որ փետրվարի 23-ին, Շվեյցարիայի Ժնևում վերսկսվում են Սիրիայի խաղաղության բանակցությունները:
«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ փետրվարի 20-ին, Ժնև են ժամանելու Դամասկոսի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները:
Բանակցությունները նախատեսված էին փետրվարի 8-ին, սակայն ընդդիմադիր խմբերի խափանարարության պատճառով, դրանք հետաձգվեցին:
Անցած շաբաթ, Ստեֆան դե Միստուրան ընդդիմադիր խմբերին զգուշացրել էր բանակցությունների վերսկսման հարցով համադրություն կատարելու համար:
Կիրակի օրը, «բանակցությունների գերագույն կոմիտե» կոչվող Սիրիայի ընդդիմությունը 21 հոգանոց պատվիրակություն է ներկայացրել խաղաղության բանակցությունների նոր շրջանին մասնակցելու համար:
Շաբաթ օրը, Ղազախստանի կառավարությունը հայտարարել է, որ Դամասկոսի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել է փետրվարի 15-ին և 16-ին, խաղաղության բանակցություններն Աստանայում անցկացնելու համար:
Բանակցությունների այս փուլում խոսվելու է հրադադարի հարգման և որոշակի շրջաններում կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին: