Փախստականների մեծ մասը Գերմանիա է ժամանում առանց փաստաթղթերի. Berliner Morgenpost
https://parstoday.ir/hy/news/world-i5464-Փախստականների_մեծ_մասը_Գերմանիա_է_ժամանում_առանց_փաստաթղթերի._berliner_morgenpost
Փախստականների մեծ մասը 2016թ. հունվարին Գերմանիա է ժամանել առանց անձը հաստատող փաստաթղթերի, գրում է Корреспондент-ը` հղում անելով Berliner Morgenpost թերթին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 09:42 Asia/Tehran
  • Փախստականների մեծ մասը Գերմանիա է ժամանում առանց փաստաթղթերի. Berliner Morgenpost

Փախստականների մեծ մասը 2016թ. հունվարին Գերմանիա է ժամանել առանց անձը հաստատող փաստաթղթերի, գրում է Корреспондент-ը` հղում անելով Berliner Morgenpost թերթին։

ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին ամսում ներգաղթյալների մոտ 77%-ը, որոնց սահմանին գրանցել է դաշնային ոստիկանությունը, չեն ունեցել անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթեր։

Փախստականների ինքնությունը պարզելու անհնարինությունը մեծ դժվարություններ է ստեղծում անվտանգության մարմինների, ինչպես նաև Միգրացիոն և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության համար, որը չի կարող որոշում կայացնել ներգաղթյալին ապաստան տրամադրելու վերաբերյալ, եթե հայտնի չէ նրա ծննդավայրը։

Գերմանական ոստիկանության արհմիության նախագահ Օլիվեր Մալխովը նշել է, որ առանց փաստաթղթերի ժամանող ներգաղթյալները հնարավորություն ունեն բազմակի գրանցվելու` իրենց մասին տարբեր տվյալներ հայտնելով, և դա կարող է սպառնալիքի տակ դնել երկրի անվտանգությունը։

tert.am

21/2/2016