Փետրվար 20, 2017 07:29 Asia/Tehran
  • Շվեդացիները բացատրություն են պահանջել Թրամփից

Համակիրների հավաքում ԱՄՆ-ի սկանդալային նախագահի ելույթից հետո Շվեդիայի ԱԳ նախարարությունը կիրակի օրը բացատրություն է պահանջել Դոնալդ Թրամփից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն`շաբաթ օրը Ֆլորիդայում ունեցած ելույթում Թրամփը խոսել էր Շվեդիայում տեղի ունեցած ինչ որ միջադեպի մասին, որն իրականում տեղի չէր ունեցել:

ԱՄ-ի նախագահն իր ելույթի ընթացքում մի քանի անգամ կրկնել էր «Տեսեք Շվեդիայում ի՞նչ է տեղի ունեցել» արտահայտությունը:  «Շվեդացիները հիմա դիմագրավում են այնպիսի խնդիրներ, որոնց մասին ավելի վաղ որևէ պատկերացում չունեին». ասել է նա:

Թրամփի այդ զարմանալի հայտարարությունից հետո Վաշինգտոնում Շվեդիայի դեսպանությունն ԱՄՆ պետքարտուղարությունից բացատրություն է պահանջել նախագահի հայտարարության համար:

Հականշական է, որ ԱՄՆ-ի հոգեկան առողջության ոլորտի  35 մասնագետներ ավելի վաղ հայտարարել են, որ Թրամփի   հայտարարություններն ու պահվածքն ապացուցում են, որ նա իրականությունը ճիշտ չի ընկալում:  

Պիտակ