Սերգեյ Շոյգու.«Շարունակվում է սիրիայի ահաբեկիչներին սպառազինության առաքումը արտասահմանից»
Ռուսաստանաի պաշտպանության նախարարն ասել է.-«Սիրիայի ահաբեկիչները արտասահմանից սպառազինական օգնություններ են ստանում»:
Ալ-Ախբարիա հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ Սերգեյ Շոյգուն անդրադառնալով Սիրիայի ահաբեկիչներին արտասահմանից հազարավոր տոննա սպառազինության առաքմանն ասել է.-«Սիրիայում ահաբեկչական խմբերն անվերջ արտասահմանից դրամ ու սպառազինություն են ստանում»:
«Ռուսաստանը կշարունակի ոչնչացնել Սիրիայում ահաբեկչական խմբերին և կկասեցնի նրանց ներթափանցումը Սիրիայի տարածք».-ընդգծել է Շոյգուն:
Նա հստակեցրել է.-«Արևմուտքը փորձում է փոփոխության ենթարկել միջազգային քաղաքականությունը և խափանել ուժի հավասարությունը աշխարհում»:
Հատկանշական է, որ արևմտյան և արաբական երկրները, այդ թվում ԱՄՆ և Սաուդյան Արաբիան նյութական և սպառազինական աջակցություն են ցուցաբերում Սիրիայի ահաբեկչական խմբերին և ԻԼԻՊ-ին: