Փետրվար 26, 2017 07:43 Asia/Tehran
  • Շվեդիան պատասխանել է Թրամփին

Շվեդիայի կառավարությունը վիճակագրական տվյալներ ներկայացնելով հերքել է այդ երկրում միգրանտների ու հանցագործությունների միջև եղած կապի մասին ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի շաբաթ օրը կատարած հաղորդման,  Շվեդիայում միգրանտների և հանցագործությունների միջև  կապի մասին ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունից հետո, Շվեդիայի կառավարությունը  հրապարակել է վերջին ամիսների ընթացքում այդ երկրում  իրականացված ահաբեկչական հարձակումների թիվը:

Շվեդիայի կառավարությունը, որի միգրացիոն քաղաքականությունը Թրամփը հարցականի տակ էր դրել,  հայտարարել է, որ 2014 և 2015 թվականներին ընդունել է 244 հազար միգրանտների:

Շվեդիայի ԱԳ նախարարությունն անդրադարձել է նաև ահաբեկչության թեմային հայտարարելով, որ այդ երկրում  իրականացված միակ ահաբեկչական հարձակումը գրանցվել է 2010 թվականի դեկտեմբերին, որը ոչ մի զոհ չի խլել և  մահապարտը Ստոկհոլմի կենտրոնում իրեն պայթեցրել է:

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր  Շվեդիայում տեղի ունեցած ինչ որ ահաբեկչական դեպքի, որն իրականում  տեղի չի ունեցել:

Այս  հայտարարությունից հետո ԱՄՆ-ի նախագահը միջազգային մասշտաբով ծաղր ու ծանակի թեմա է դարձել:

Պիտակ