Ռուսաստանը դատապարտել է Հոմսի ահաբեկչական պայթյունը
https://parstoday.ir/hy/news/world-i55314-Ռուսաստանը_դատապարտել_է_Հոմսի_ահաբեկչական_պայթյունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հոմս քաղաքում իրականացված ահաբեկչական պայթյունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 12:36 Asia/Tehran
  • Ռուսաստանը դատապարտել է Հոմսի ահաբեկչական պայթյունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հոմս քաղաքում իրականացված ահաբեկչական պայթյունը:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չպետք է ահաբեկիչներին թույլ տալ Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ միջազգային ջանքերի ձախողման հետևանքով շարունակել իրենց ահաբեկչական գործողությունները: 

Հոմս քաղաքում անվտանգության երկու կենտրոնների դեմ «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբին հարող 6 մահապարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով սպանվել են անվտանգության ուժերի առնվազն 32 անդամներ՝ այդ թվում բանակի տեղեկատվական բաժանմունքի պետ, բրիգադային գեներալ Հասան Դաըբուլը և 25 ուրիշներ վիրավորվել են: