Նիդերլանդներում պատգամավորները ուսումնասիրում են եվրոգոտուց դուրս գալու հնարավորությունները
(last modified Sun, 26 Feb 2017 18:07:44 GMT )
Փետրվար 26, 2017 21:37 Asia/Tehran
  • Նիդերլանդներում պատգամավորները ուսումնասիրում են եվրոգոտուց դուրս գալու հնարավորությունները

Հոլանդիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցության խորհրդարանականները հաշվետվություն են ներկայացրել այն մասին, թե արդյոք արժե երկրին հրաժարվել եվրոպական միասնական արժույթի օգտագործումից:

Այս մասին հաղորդում է Independent պարբերականը:

Ավելի վաղ պատգամավորները միաձայն ընդունել են «Քրիստոնեադեմոկրատական կուսակցության» առաջարկը:

«Եվրոպական արժույթի հետ խնդիրները որոշված չեն: Դա մեզ բոլորիս համար առաջ նայելու հնարավորություն է, առանց որեւէ արգելքների»,-ասել է վերոնշյալ կուսակցության նախագահ Փիթեր Օմթզիգթը:

News.am