Արևմուտքն ԱԽ-ում Սիրիայի դեմ բանաձև վավերացնելու հարցում ձախողեց
https://parstoday.ir/hy/news/world-i55530-Արևմուտքն_ԱԽ_ում_Սիրիայի_դեմ_բանաձև_վավերացնելու_հարցում_ձախողեց
Ռուսաստանն ու Չինաստանը երեքշաբթի օրը վետո դնելով Դամասկոսի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների բանաձևի վրա, վեցերորդ անգամ ԱԽ-ում Սիրիայի կառավարությանը պաշտպանելու համար օգտվեցին իրենց վետոյի իրավունքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 04:19 Asia/Tehran
  • Արևմուտքն ԱԽ-ում Սիրիայի դեմ բանաձև վավերացնելու հարցում ձախողեց

Ռուսաստանն ու Չինաստանը երեքշաբթի օրը վետո դնելով Դամասկոսի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների բանաձևի վրա, վեցերորդ անգամ ԱԽ-ում Սիրիայի կառավարությանը պաշտպանելու համար օգտվեցին իրենց վետոյի իրավունքից:

Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ վետո կդնի Ֆրանսիայի ու Բրիտանիայի առաջարկած բանաձևի վրա, քանի որ այդ բանաձևը կարող է հարվածել անցած շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի վերահսկողության ներքո Սիրիայում բախվող կողմերի միջև սկսված ու շարունակվող խաղաղության բանակցություններին:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի տեղակալն ԱԽ-ում Սիրիայի դեմ պատժամիջոցների վրա վետո դրվելուց հետո հայտարարեց, որ այն երկրներն են նպատակադրել պատժել Սիրիային, որոնք հովանավորում են Իսրայելի միջուկային զինանոցները: